Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին One World Tour-ը կազմակերպում է
ուխտագնացություն դեպի Ծաղկեվանք
Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան, ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական է, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զոհվել քրիստոնեություն ընդունելու համար, և կամ հափշտակվել հրեշտակների միջոցով[5]։
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։
Ձեզ ենք ներկայացնում 1 օրյա տուրի ծրագիրր՝
Մեկնում ենք Երևանից 08:00
1. Ծաղկեվանք
2. Հովհաննավանք
3. Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի
4. Կարմրավոր եկեղեցի
5. Սպիտակավոր եկեղեցի
6.Ծիրանավոր եկեղեցի
Արժեքն իր մեջ ներառում է՝
Բարձրակարգ տրանսպորտ
Գիդ-էքսկուրսավարի ծառայություններ
Արժեքի մեջ չեն մտնում տոմսերի արժեքները:
1 անձի մասնակցության արժեքը ՝ 4500 դրամ։
Տեղերն ամրագրելու համար զանգահարել.
ՀԵՌ: +374 94 43 53 53
+374 41 93 33 63
Ուխտագնացություն Ծաղկեվանք
