Տուր Ջերմուկ
Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին One World Tour-ը
կազմակերպում է տուր դեպի Ջերմուկ
Լեգենդի համաձայն` չքնաղ արքայադուստրը սիրահարվել է
սովորական հովվի տղային։ Իմանալով այդ մասին` նրա հայրը`
թագավորը, արգելել է հանդիպել տղայի հետ։ Աղջիկը չի լսել հորը, նա
ամեն գիշեր երկար պարան է նետել կիրճի մեջ, որպեսզի սիրելին
բարձրանա իր մոտ։ Այդ ժամանակ հայրը բարկացել և անիծել է աղջկան,
որից հետո արքայադուստրը ջրահարս է դարձել։
Ջուրն այստեղ շատ սառն է, նույնիսկ այն դեպքում, երբ օդի
ջերմաստիճանը 30 աստիճանից բարձր է։ Ջրվեժի բարձրությունը մոտ 70
մետր է։ Հայտնի է, որ ջուրն օժտված է բուժիչ հատկություններով։
Մարդկանց դուր է գալիս մոտենալ ջրին, խմել և զգուշորեն մտնել ջրի մեջ,
բայց ամենակարևորը հաջող կադր <որսալն>է:
Ո՞վ չի լսել Ջերմուկի գեղատեսիլ բնապատկերների և հմայքի մասին:
Դե իսկ բուժիչ հանքային ջրերի շուրջ պտտվող լեգենդներն այլ բան չեն
թողնում, քան գնալ այնտեղ և սեփական փորձով համոզվել դրանց
ճշմարտության մեջ:
Ձեզ ենք ներկայացնում տուրի ծրագիրր՝
Մեկնում ենք Երևանից 09:00
1.Խոր Վիրապ
2.Կեչուտի ջրամբար
3.Ջերմուկ
Արժեքն իր մեջ ներառում է՝
Բարձրակարգ տրանսպորտ
Գիդ-էքսկուրսավարի ծառայություններ
Արժեքի մեջ չեն մտնում թանգարանների տոմսերի արժեքները:
1 անձի մասնակցության արժեքը ՝ 6․000 դրամ։
Տեղերն ամրագրելու համար զանգահարել.
ՀԵՌ: +374 41 93 33 63
+374 93 68 32 41
Տուր Ջերմուկ
