Oneworldtour.am » Տուրեր » Ներգնա » ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 3 ՕՐ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 3 ՕՐ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 3 ՕՐ

3 Օր

65000 AMD

[b]ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 3 ՕՐ[/b]

Մեկնելու օրեր՝ ամեն ուրբաթ և ոչ միայն

ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵԴ, ԲԵՐԿՐԻ, ՄԱՍԻՍԻ ԼԱՆՋԵՐ, ՄՈՒՇ*, ԲԱՍԵՆ*

Շրջեք Անիում, լողացեք Վանա լճում, համտեսեք Վանա տառեխ, նավարկեք դեպի Աղթամար կղզի, բարձրացեք Կարսի բերդը, տեսեք Մշո դաշտը*, անցեք Մասիսի լանջով դեպի լեռան «մյուս» կողմը, վայելեք Բերկրիի ջրվեժը, այցելեք Վան, Կարս, Իգդիր, Բայազեդ քաղաքներ, Սարիղամիշ ու Բասեն* և ոչ միայն.. Եռօրյա հրաշալի, մատչելի և ապահով շրջագայություն հայտնի հայ թուրքագետների ու պատմաբանների ուղեկցությամբ շուկայում ամենաբարձր մակարդակով: Գրագետ ու պրոֆեսիոնալ մատուցում իրապես փորձառու և բանիմաց մասնագետների կողմից, ուղևորություն բարձր հարմարավետությամբ, հոգատար վերաբերմունք, անմոռանալի զգացողություններ ու հուշեր ողջ կյանքի համար: Մենք գիտակցում ենք մեր գործի ողջ պատասխանատվությունը և դրա մեծագույն կարևորությունը Ձեզ համար:

ՕՐ 1 ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ ու ՎԵՀԱՇՈւՔ ՄԱՍԻՍԸ

Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

– Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ,

Ճաշ Կարսում

– Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ,

– Արաքս գետ և հայ-թուրքական սահման,

– Արարատ լեռան լանջերով անցում և տեսարան լեռան մյուս կողմից,

– Դարոյնքի (Բայազեդի) բերդ [բերդը ներառված է 20.05-10.09 ամսաթվերի ընթացքում],

Բերկրի կամ Բայազեդ (ընթրիք և գիշերակաց)

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ, հատելով թուրք-վրացական սահմանը, անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսո լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաքը՝ Կարս: Կարսի մատույցներին հասնելուն պես մեր ճամփան թեքվում է դեպի հրաշագեղ Անի: Անգամ հեռվից Անիի ավերակները գերող են, կախարդող: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին են պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու… ապրել, այո՛, ապրե՛լ: Արդեն իսկ հաղորդակից դարձած Տիեզերական Անիի երբեմնի փառքին՝ շարունակում ենք մեր ճամփան դեպի Մասիսի լանջերին բազմած Դարոյնքի (Բայազեդ) բերդ: Դեպի բերդ տանող ճանապարհն անցնում է Իգդիրով, որտեղից էլ կտեսնենք Հայաստանը մյուս կողմից՝ ձեռքի ափի հեռավորության վրա: Կանգ կառնենք Մայր Արաքսի ափին, կտեսնենք այն հատվածը, ուր Արաքսն ու Ախուրյանն են միախառնվում: Կանցնենք առասպելական լեռան՝ Մասիսի լանջերով, որի մասին երազում է ամեն մի հայ և կհայտնվենք լեռան մյուս կողմում ու կտեսնենք Մասիսը «հակառակ կողմից»: Եվ ահա, կանգնած ենք անառիկ Դարոյնքի բերդի առջև, որը հիացնում է իր տպավորիչ կառուցվածքով և խորհրդավոր պատմություններով: Հրաշալի մի օր…

OՐ 2 ՎԱՆԱ ԵՐԱԶ

Նախաճաշ հյուրանոցում

– Բերկրիի ջրվեժ,

– Ագռավաքար և Մհերի դուռ,

– Վանա կատուներ,

– Վան. Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան,

Ճաշ. Վանա տառեխ՝ Վանա լճի ափին,

– Աղթամար կղզի. Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ,

Բերկրի/Բայազեդ կամ Մուշ* (գիշերակաց)

Երկրորդ օրվա մեր առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, սակայն պետք է հետևել Բերկրի գետի արագահոս ջրերին, որոնք մի քանի կիլոմետրից միախառնվելու են հայրենյաց մեկ այլ հրաշքի՝ Վանա լճին: Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը՝ ուրարտական թագավորների դամբարանով, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույներ ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անիրականի չափ հրաշալի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական հպարտ թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Այս ամենից հետո մի՞թե չփորձենք մագլցել Ագռավաքարը՝ հասնելու Մհերի դռանը: Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու քանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, ինչը մեզ հետ իրական է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հայկական մեղեդիների ներքո, Վանա լճի ափին: Հեքիաթայի՞ն է: Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել.

ՕՐ 3 ՔԱՂՑՐ ՄՈւՇՆ* ու ԱՆԱՌԻԿ ԿԱՐՍԸ

Նախաճաշ հյուրանոցում

– Մուշ. Հայկական թաղ, Սուրբ Մարինե եկեղեցի, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ և Մշո դաշտ*,

– Բասեն, Արաքս գետ և Հովվի կամուրջ*,

– Սարիղամիշի անտառներ*,

Ճաշ Կարսում

– Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն,

Վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

Նախաճաշ Մշո դաշտի սքանչելի լուսաբացի՞ն: Սա ևս իրականություն է: Նախաճաշից հետո մեզ է սպասում այցելությունը Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները.. Այնուհետ, կտրելով Մշո դաշտը, հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) սուրբ գետի ափերը, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Մշո դաշտից դեպի Կարնո աշխարհ, դեպի Բասեն: Եվ մեր դիմաց կրկին Մայր Արաքսն է, ինչպես և դարեր շարունակ հայոց մայր գետի ալիքների հետ կռիվ տված Հովվի կամուրջը: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդն իշխում է ոչ միայն քաղաքի, այլ նաև շրջակայքի վրա: Դարերի ընթացքում կարևոր դեր ունեցած այս բերդը վսեմաշուք է նաև մեր օրերում: Պատրա՞ստ եք գրոհի: Ուրեմն՝ առա՜ջ: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում, որտեղ հինավուրց շենքերի ճակատներից դեռ չեն հասցրել ջնջել հայերեն տառերը: Կարսից՝ կրկին հետ Երևան՝ Ծովակն Հյուսիսո լճի ջինջ ջրերի կողքով՝ անմոռանալի հիշողություններով, հույզերով, հուշերով, հայրենիքի հողն ու ջուրը շոշափած…

* Հավելյալ տուրեր դեպի ՄՈւՇ, ԲԱՍԵՆ և ՍԱՐԻՂԱՄԻՇ, որոնք հնարավոր է ավելացնել տուրի ընթացքում՝ խմբի համաձայնության դեպքում:

Արժեքը՝ 67.000 դրամ, որը ներառում է՝
– 3+ և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ (Բայազեդ՝ Թեհրան Բուտիկ / Էրթուր Բուտիկ, Բերկրի՝ Ռոյալ Գյոքդեմ; Մուշ՝ Դիյար Փարիզ, Միր Սարայ, Դափ *) (երկտեղանի համարներ),
– նոր մեքենաներ (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ),
– 2 անգամյա որակյալ սնունդ բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկ),
– պրոֆեսիոնալ գիդ (հայտնի հայ թուրքագետներ) (ամեն խումբը՝ իր առանձին գիդով),
– բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը,
– Վանում նավարկության վճարը:
* ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ:
Խմբագրել